Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ Վարշավան Ուկրաինային լրացուցիչ 60 տանկ կտրամադրի` գերմանական արտադրության 14 Leopard-ներից բացի։
«Հենց հիմա մենք պատրաստ ենք ուղարկել մեր արդիականացված տանկերից 60-ը, որոնցից 30-ը՝ [լեհական արտադրության] PT-91», - կանադական CTV News հեռուստատեսության հետ զրույցում ասել է Մորավեցկին:
Արևմտյան տանկերի մատակարարմանը Կիևը փորձում է հասնել ռուսական ներխուժումից ի վեր։
Ամիսներ տևած քննարկումների արդյունքում ընդունված որոշման մասին խոսելիս Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագում հայտարարել է, որ Բեռլինը կանի ամեն հնարավորը՝ թույլ չտալու, որպեսզի պատերազմը վերածվի Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտության։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկով. «Տանկեր տալով Ուկրաինային` Արևմուտքն ուղղակի ներքաշվում է հակամարտության մեջ»