Զինված հարձակումից հետո Բաքուն պատրաստվում է տարհանել աշխատակիցներին Թեհրանում գտնվող Ադրբեջանի դեսպանատնից, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։
TRT Haber թուրքական հեռուստաընկերության հետ զրույցում, ադրբեջանցի պաշտոնյան նշել է, թե Բաքուն չի համարում, որ «Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը կատարվել է անձնական պատճառներով»։
«Աշխատանք է տարվում դեսպանատան անվտանգության ապահովման ուղղությամբ, պլանավորում է կատարվում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցների տարհանման հարցով»,- ասել է Հաջիզադեն։
Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, սպանվել է դիվանագիտական առաքելության անվտանգության աշխատակիցը, անվտանգության ևս երկու աշխատակիցներ վիրավորվել են։ Իրանական աղբյուրների համաձայն, հարձակվողը ձերբակալված է, հարցաքննության ժամանակ նա հայտարարել է, որ հարձակվել է անձնական և ընտանեկան խնդիրների պատճառով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն ահաբեկչություն է որակել