Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած զինված միջադեպն ահաբեկչություն է որակել և պահանջել սեղմ ժամկետներում գտնել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել։
«Պահանջում ենք այս ահաբեկչությունը հնարավորինս արագ հետաքննել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Դիվանագիտական ներկայացուցչությունների վրա ահաբեկչական հարձակումներն անընդունելի են», - Թվիթերում գրել է Ադրբեջանի նախագահը:
Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության փոխանցմամբ, այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, սպանվել է դիվանագիտական առաքելության անվտանգության աշխատակիցը, անվտանգության ևս երկու աշխատակիցներ վիրավորվել են։
Իրանական աղբյուրների համաձայն, հարձակվողը ձերբակալված է, հարցաքննության ժամանակ նա հայտարարել է, որ հարձակվել է անձնական և ընտանեկան խնդիրների պատճառով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինված հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա. կա զոհ, վիրավորներ