Ուրբաթ առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում իրականացրած անձը ձերբակալվել է, հաղորդում են իրանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թեհրանի ոստիկանության պետ Հոսեյն Ռահիմիին։
Ռահիմին նշել է, որ դեսպանատան վրա հարձակվողն «առաջնորդվել է անձնական դրդապատճառներով»։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակվողը 50-ն անց տղամարդ է։ Նախնական տվյալներով՝ նա դեսպանատան վարչական շենքին մոտեցել է մեքենայով, որում եղել են նաև երկու անչափահաս երեխաներ՝ 14-ամյա աղջիկ և 7-ամյա տղա։ Տղամարդը մտել է դեսպանատան շենք՝ կրակ բացելով հենց մուտքի մոտ։
Ձերբակալվածը հարցաքննության ժամանակ ցուցմունք է տվել և ասել, որ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակվել է անձնական և ընտանեկան խնդիրների պատճառով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինված հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա. կա զոհ, վիրավորներ