Ազատանցի Խդր Բրոյանը ընդամենը երեք ամսվա զինծառայող էր, երբ ծանր վիրավորվեց ղարաբաղյան վերջին պատերազմում։ Ջաբրայիլում էր ծառայում, որտեղ թեժ մարտեր էին ընթանում։ Վիրավորումից չորս օր անց նրան գտել են արնաքամ, փոսում՝ հողի տակ թաքնված։
«Որ վիրավորումը ստացա աֆիցեռը օգնություն չցուցաբերեց, թողավ փախավ։ Թուրքերն էլ արդեն վրա կուգային։ Սնառյադն որ զարկե փոսը փորել էր, ես մտա մեջը հողով ծածկեցի ընձի», - պատմում է Բրոյանը։
Խդրին նախ Ստեփականակերտի հիվանդանոց են տեղափոխել ու վիրահատել։ Մարմնից հանված գնդակը մինչև հիմա պահում է. - «Բժիշկը վիրահատեց հանեց, ըսեց պետք կուգա, հիշես գը»։
Արդեն Երևանում ևս երկու անգամ վիրահատել են ու Էնդոպրոթեզ տեղադրել։ Բայց երկու տարի անց էլ անց էլ 22-ամյա նախկին զինվորը դժվարությամբ է քայլում, մեջքի ու ծնկի ցավերը հանգիստ չեն տալիս. - «Հենց պուլը հանեցին, 2-րդ վիրահատությունը էրեցին, երկաթներով հավաքեցին։ Հետո դուրս գրվա, եկա տուն մե շաբաթվա ընթացքում ոսկորս փշրավ, էսիգ չեղավ։ վիրահատությունը էրեցին էս տեսքով՝ էնդոպրոթեզ հավաքեցին»։
Այս էնդեպրոթեզը տասը տարին մեկ ենթակա է փոխարինման։ Խդրի 3 վիրահատությունների գումարը պետությունն է փոխհատուցել։ Բայց բազմանդամ ընտանիքին մտահոգում է հետագա վիրահատությունների հարցը։ Նախկին զինվորին մեկ տարի է զրկել են հաշմանդամության կարգից, հետևաբար՝ նաև հաշմանդամության թոշակից։
Պատրաստավում է բողոքարկել հաշմանդամության կարգից զրկելու որոշումը, քանի որ ընտանիքն ի վիճակի չէ հետագա վիրահատությունների համար վճարել։ Գիտի, որ առնվազն 10-15 հազար դոլար է պահանջվում. - «Պարտադիր պտի բողոքարկեմ որովհետեվ հետագա վիարահատություններ հիվանդանոց գնալ-գալ է ֆինասապես հերիք չի տալիս»։
Զինվորական թոշակը 68 հազար դրամ էր, որն ասում է՝ հազիվ դեղերին էր հերիքում։ Հիմա և' դեղորայքի, և' բուժզննության ծախսերը մնացել են անասպանապությամբ զբաղվող ընտանիքի ուսերին։
Մայրը՝ Լամարա Բրոյանը զայրանում է՝ պետությունը ձեռքերը լվացել է իր զինվորից. - «Եթե առողջ եմ տվել, դե ուրեմն իմ էրեխուն առողջ տվեք։ Էդ պլաստամասը դարձավ ոսկոր, լրիվ առո՞ղջ է հա էրեխեն... Ոչ մի բան չգնահատեց պետությունը»։
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչանը վերջերս «Ազատության» տաղավարում պատասխանելով պատերազմի մասնակիցների հաշմանդամության կարգը փոխելու կամ զրկելու մասին հարցին, պարզաբանել էր. - «Երբ որ վերափորձաքննությունների արդյունքում փոփոխություն է տեղի ունենում իրենց հաշմանադամության խմբում, իրականում էստեղ պետք է արձանագրել, որ իրանց առողջության մեջ դրական դինամիկա կա»։
Շիրակի մարզում Խդրը պատերազմի միակ մասնակիցը չէ, որ զրկվել է հաշմանդամության կարգից։ Եթե Բժշկասոցիալական հանձնաժողովը նվազեցնում կամ զրկում է հաշմանդամության կարգից, բողոքարկելու համար 2 ամիս է սահմանված։ Մերժելու դեպքում արդեն կարող են դատարան դիմել, այդ ճանապարհով կարգը մի քանի հոգի վերականգնել է։