Մոսկվայի դատարանը լուծարեց Ռուսաստանի ամենահին իրավապաշտպան կազմակերպությունը՝ «Մոսկովյան հելսինկյան խումբը»։ Այն ստեղծվել էր դեռ նախկին Խորհրդային Միության ժամանակներում՝ 1970-ական թվականերին։
Իրավապաշտպան կազմակերպության հիմնադրման մասին հայտարարվել էր ակադեմիկոս Անդրեյ Սախարովի բնակարանում հրավիրված մամուլի ասուլիսում։
Անցած տարեվերջին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը դիմել էր դատարան՝ պահանջելով լուծարել իրավապաշտպան կազմակերպությունը, պատճառաբանելով, թե ստուգումների արդյունքում խախտումներ են հայտնաբերվել։
«Դուք մեծ մեղք եք գործում։ Դուք ոչնչացնում եք իրավապաշտպան շարժումը»,- Մոսկվայի դատարանում հայտարարել է կազմակերպության համանախագահ Վալերի Բորշչևը։