Ադրբեջանցի զինծառայող է «ինքնասպան եղել»

Կուբաթլուի շրջանի զորամասերից մեկում ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել, հայտնում են ադրբեջանական լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով Կուբաթլուի զինվորական դատախազության հաղորդագրությունը։

Գերատեսչության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել երեկ․ Աքրամ Սալահովն ինքն է հրազենից իր վրա կրակել։ Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով։