Տաշքենդում հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները։ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը մասնակցում են Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարական նիստին։
Բանակցությունների մասին կողմերը մանրամասներ չեն հաղորդում։
Թեհրանի և Բաքվի հարաբերություններում լարվածությունը չի մարում Ղարաբաղյան երկրորդ պատերազմից ի վեր։ Իրանի իշխանությունները Բաքվին մեղադրում են իրանական սահմաններին «սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչներ» և սիրիացի զինյալներ տեղակայելու համար։
Իրանը նաև շարունակում է կտրուկ դեմ արտահայտվել Սյունիքով միջանցք պահանջելու Ադրբեջանի հայտարարություններին։ Սյունիքով է անցնում հայ-իրանական 35 կիլոմետր երկարությամբ սահմանը, որն ինչպես Հայաստանի, այնպես էլ 13 պետությունների հետ սահմաններ ունեցող Իրանի ամենակարճ պետական սահմանն է։