Վրաստանում Ուկրաինայի դեսպանությունը չի բացառում իր քաղաքացիների տարհանման հնարավորությունը

Վրաստանում Ուկրաինայի դեսպանությունը չի բացառում Ուկրաինայի քաղաքացիների տարհանման հնարավորությունը, եթե Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման և ռուսների զանգվածային հոսքի դեպքում վտանգներ ի հայտ գան։ Այս մասին հայտարարել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը։

«Ձեռքներս ծալած չենք նստելու։ Մենք կաշխատենք և կապահովենք այն ամենը, ինչ մեզնից կախված է նրանց պաշտպանության և անվտանգության համար: Սա մեր գլխավոր առաջնահերթությունն է»,- ասել է ուկրաինացի դիվանագետը։

Անցած շաբաթ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունները խզած երեկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցությունը շուտով կվերականգնվի։ Վրաստանի իշխող ուժը ողջունել է այդ նախաձեռնությունը, երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ է արտահայտվել: