Գերմանական դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկրի հինգ քաղաքացիների՝ նրանց մեղադրելով հակապետական դավադրության, մասնավորաբար առողջապահության նախարարի առևանգումը ծրագրելու համար։ Reuters-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի հունվարին կազմված անօրինական զինված խմբավորումը երեք քայլից բաղկացած ծրագիր էր մշակել, որը պետք է հանգեցներ օրինական կառավարության տապալման։
Դավադրության փուլերից մեկը պետք է լիներ առողջապահության նախարար Կարլ Լաուտերբախի առևանգումը։
«Դավադրության հեղինակները չէին բացառում, որ անհրաժեշտության դեպքում կարող են սպանել առողջապահության նախարարի թիկնապահներին», - հայտարարում է Գերմանիայի դատախազությունը։