«Եվրամիությունը չի կարող առանց դատարանի որոշման Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» դասել ահաբեկչական կառույցների թվին», - այսօր Բրյուսելում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատու Ժոզեպ Բորելը։
«Առանց դատավճռի նման որոշում չի կարող կայացվել, նախ պետք է լինի դատարանի որոշումը։ Հնարավոր չէ որևէ մեկին ահաբեկիչ որակել, քանի որ նա քեզ դուր չի գալիս», - Բրյուսելում ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների հավաքի մեկնարկին հայտարարել է Բորելը՝ մեկնաբանելով Եվրախորհրդարանի կողմից անցած շաբաթ հաստատված բանաձևը։ Դրանով եվրախորհրդարանականները կոչ էին անում ԵՄ գործադիր մարմիններին Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցը դասել ահաբեկչական կազմակերպությունների թվին՝ երկրում բողոքի ակցիաների մասնակիցների դեմ բռնություններ կիրառելու և Ռուսաստանին հարվածային անօդաչու թռչող սարքեր վաճառելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սալամի․ «Եվրոպան անցյալի սխալներից դասեր չի քաղել»