Ռամշտայնի հավաքն անարդյունք է ավարտվել

Նախօրեին Գերմանիայում գտնվող ամերիկյան «Ռամշտայն» ռազմակայանում կայացած ՆԱՏՕ-ի հավաքի մասնակիցները այդպես էլ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ Կիևին ծանր սպառազինության՝ մասնավորաբար ամերիկյան և գերմանական արտադրության տանկերի մատակարարման շուրջ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։

Ավելի վաղ պաշտոնական Կիևը դիմել էր Վաշինգտոնին և Բեռլինի՝ խնդրելով հարյուրավոր տանկեր տրամադրել, ինչն ըստ ուկրաինական իշխանությունների, հնարավորություն կտար հաջողությամբ դիմակայել ռուսական կողմին և որոշիչ հակահարձակման անցնել։ Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը, սակայն, Ռամշտայնում հայտարարել է, որ Ուկրաինային «Աբրամս» մակնիշի տանկեր տրամադրելու վերաբերյալ որևէ նորություն հայտնել չի կարող։

Գերմանիայի նորանշանակ Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ևս նշել է, որ Ուկրաինային «Լեոպարդ» մակնիշի տանկերի մատակարարման մասին որոշումը Բեռինում դեռ չի կայացվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բեռլինը Կիևին տանկեր կմատակարարի միայն ԱՄՆ-ի նույնօրինակ որոշման դեպքում. The Wall Street Journal