Ռուսաստանի և Բելառուսի օդային ստորաբաժանումները Բելառուսում համատեղ զորավարժություններ են անցկացնում:
Դրանք տեղի են ունենում մայրաքաղաք Մինսկից 150 կիլոմետր արևմուտք գտնվող Բարանովիչի բնակավայրի շրջանում:
Փորձագետների կարծիքով, Մոսկվան կարող է փորձել ճնշում բանեցնել Մինսկի վրա և համոզել միանալ Ուկրաինայում ընթացող պատերազմին:
Կրեմլը պնդում է, որ նման մտադրություն չունի: Նույնը մի քանի առիթներով հայտարարել է նաև Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն:
Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե հունվարի 16-ին մեկնարկած երկշաբաթյա զորավարժությունները «բացառապես պաշտպանական բնույթ են կրում»: