Ադրբեջանում հունվարի 20-ը՝ Վշտի օր

Բաքու, Ադրբեջան, արխիվ

Այսօր Բաքվում հարգանքի տուրք են մատուցում 1990 թվականին խորհրդային բանակի հետ բախումներում զոհվածների հիշատակին:

Ադրբեջանում հունվարի 20-ը համարվում է Ազգային վշտի օր: 1990 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը խորհրդային բանակի ստորաբաժանումները մտել են Բաքու և ադրբեջանական այլ քաղաքներ:

Տեղի ունեցած բախումներում սպանվել է 147 քաղաքացիական անձ, վիրավորների թիվը գերազանցել է 740-ը:

Պաշտոնական Բաքուն հունվարի 20-ի կապակցությամբ չի նշում, որ խորհրդային բանակը տեղակայվել է Ադրբեջանի մայրաքաղաքում և այլ բնակավայրերում այնտեղ ապրող հայերի զանգվածային կոտորածին վերջ տալու համար: