Այսօր Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն 1990 թվականի հունվարին Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
«Մենք երբեք չենք մոռանում հունվարի 20-ը, մենք բարձր ենք պահում 1990 թվականի հունվարի 20-ին եղբայրական Ադրբեջանում զոհված մեր քույրերի և եղբայրների հիշատակը: Հիմնվելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա, մենք հետագայում էլ կանգնած կլինենք Ադրբեջանի կողքին»,- ասվում է հաղորդագրությունում:
Հունվարի 20-ի օրվա կապակցությամբ հատուկ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Հունվարի 20-ին վառված անկախության կրակն այսօր լուսավորում է դեպի Շուշիի հաղթանակ տարած ուղին: Այդ կրակը վառած սիրելի շեհիդների հիշատակն առհավետ կապրի»,- ասվում է Չավուշօղլուի ուղերձում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում հունվարի 20-ը՝ Վշտի օր