Գալիք երկուշաբթի օրը՝ հունվարի 23-ին, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը:
Ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության`բանակցություններից հետո նախարարի և գլխավոր քարտուղարի հանդիպում մամուլի հետ նախատեսված չէ:
Նախորդ շաբաթ Հայաստան էր ժամանել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը: Հայաստանյան պաշտոնյաների հետ հանդիպմանը նա մտահոգություն էր հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կարևորել միջանցքի անխափան գործունեության ապահովումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Լաչինի արգելափակմամբ ստեղծված իրավիճակի կապակցությամբ