Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հաղորդում է կառավարությունը: Քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը:
Վարչապետը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակմամբ Ադրբեջանը հերթական անգամ դիմում է սադրիչ գործողության և փաստացի խախտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը:
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը:
Նրանք խոսել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արարատ Միրզոյանն ու Միացյալ Թագավորության պետնախարարը քննարկել են Արցախում ստեղծված ծանր վիճակը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դա հոգեբանական տեռոր է, հոգեբանական խոշտանգում՝ անպայման վնասելու մտադրությամբ. երեխաների իրավունքների փորձագետ