Արտգործնախարար Միրզոյանն ընդունել է Թուրքիայի հրավերը

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին հայտարարել է Միրզոյանը։

«Ինչպես և անցած տարի Թուրքիայի արտգործնախարարությունից հրավեր եմ ստացել՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և ըստ ամենայնի, կմասնակցեմ այդ ֆորումին, որտեղ կլինի հանդիպում ու քննարկում։

Կարծում եմ՝ սա շատ կարևոր է երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և կոնկրետ առարկայական արդյունքների հանգեցնելու համար»,-հայտարարել է Արարատ Միրզոյանը։