Լավրովի ասուլիսին ճապոնական լրատվամիջոց ներկայացնող հայազգի լրագրողը հարց է տվել Լաչինի միջանցքի մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարեկան ասուլիսին հայկական և ադրբեջանական լրատվամիջոցների լրագրողներին հարցեր տալու հնարավորություն չի ընձեռվել։ Ասուլիսի ավարտին արտգործնախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան առաջարկել է Ռուսաստանին «ոչ բարեկամ» երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներին տալ վերջին երկու հարցը։

Ճապոնական «Ci-Ci Press»-ից Մերի Գևորգյանը ասելով, որ ինքը հայկական ծագում ունի, հարց է տվել Լաչինի միջանցքի մասին, որն արդեն 38 օր փակ է։

Լավրովը պատասխանել է․ «Ճապոնիայի համար ամենագլխավորը՝ Լաչինի միջանցքի հարցն է»։