Լավրովը Արևմուտքին մեղադրել է Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ամենամյա ասուլիս է տվել՝ ամփոփելով 2022 թվականի արդյունքները։

Նա կրկին մեղադրել է Արևմուտքին, ասելով, թե Ուկրաինային տրամադրվող ռազմական և տնտեսական օգնության ծավալները վկայում են, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն մեծ խաղադրույքներ են դրել Ռուսաստանի դեմ հիբրիդային և գլոբալ պատերազմի վրա։

Նա ասել է, որ պատերազմը ինչ-որ ժամանակ կավարտվի և Մոսկվան կարող է «պաշտպանել ճշմարտությունը»։