Հնդկաստանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել Նիլակշի Սահա Սինհայիին

Հնդկաստանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել Նիլակշի Սահա Սինհայիին, այս մասին հայտնում են հնդկաստանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունը։

Սինհային բարձրաստիճան քաղաքացիական և դիվանագիտական ծառայող է, վերջին տարիներին եղել է վարչապետ Նարենդրա Մոդիի պաշտոնական թարգմանիչը, ըստ հնդկաստանյան աղբյուրների, նա տիրապետում է 15 լեզուների։