Շրջափակված Արցախում մնացել են նաև օտարերկրյա քաղաքացիներ, Ֆեյսբուքում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ նշելով՝ այսօր կազմակերպել է նրանց մի մասի վերադարձը հայրենիք:
«Ընտանիքները, այդ թվում՝ երեխաների հետ, արգելափակված էին մեկ ամսից ավելի։ Արցախի կառավարությունը, ռուս խաղաղապահների հետ միասին, երկար ժամանակ նախապատրաստում էր և այսօր կազմակերպել է նրանց մի մասի վերադարձը հայրենիք։ Սակայն Արցախի 120.000 քաղաքացիների, այդ թվում՝ 30.000 երեխաների համար անմարդկային շրջափակումը շարունակվում է», - գրել է Վրադանյանը։
Արդեն մեկ ամսից ավելի է էկոակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Շրջափակման մեջ գտնվող Արցախում հոսանքի խնդիր կա, հովհարային անջատումներ են: Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքում Հայաստանից սնունցվող միակ բարձրավոլտ գիծը վթարվել է, ադրբեջացիները թույլ չեն տալիս մոտենալ տարածքին, վերացնել վթարը, իսկ տեղական հոսանքը 24-ժամյա գրաֆիկի չի ձգում: Այսօր էլ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում դադարեցվել է գազամատակարարումը