ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Գլխավոր դատախազությունը:
Ըստ հաղորդագրության՝ Բաղմանյանը 2014-ից 2020 թվականը ավելացրել է ենթադրաբար իր օրինական եկամուտները գերազանցող և ողջամտորեն չհիմնավորվող գույք՝ դրամական միջոցներ: Բարձրաստիճան զինվորականը, ըստ իրավապահ կառույցի, թաքցրել է նաև հայտարարագրման ենթակա այս տվյալները:
Այդ տարիներին Բաղմանյանը նախ զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի, այնուհետև՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնները:
Դեպքի առթիվ նախաքննություն իրականացնող մարմնի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ապօրինի հարստանալու, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար: