Ալիևը խոստանում է մեծացնել ադրբեջանական գազի արտահանման ծավալները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստանում է մեծացնել գազի արտահանման ծավալները դեպի միջազգային շուկաներ։ Այս մասին նա հայտարարել է այսօր Աբու Դաբիում կայացած համաժողովի ընթացքում։

«Եթե 2021 թվականին մենք 19 միլիարդ խորանարդ մետր գազ էինք արտահանել, ապա այս տարի դրա ծավալը նախատեսվում է հասցնել 24 միլիարդի», - նշել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը նաև հիշեցրել է, որ 2022 թվականին Ադրբեջանը շուրջ 22 միլիարդ խորանարդ մետր գազ էր արտահանել, որի գրեթե կեսը՝ 11,4 միլիարդը՝ եվրոպական շուկաներ։