Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն, Սամվել Շահրամանյանը՝ ԱԽ քարտուղար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում Աշոտ Հակոբջանյանին կփոխարինի գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը: Վերջինիս Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում կփոխարինի Սամվել Շահրամանյանը:

Արարատ Մելքումյանն ընդամենը տասը օր պաշտոնավարեց որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, նա այդ պաշտոնում նշանակվել էր հունվարի 7-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վիտալի Բալասանյանն ազատվեց Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից, նշանակվեց Արարատ Մելքումյանը