Միջազգային հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանին կրկին կոչ է անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական պաշարները նվազում են, ասված է կառույցի թվիթերյան էջում, որին նից ներկայացվել է CNN-ի հրապարակումը Արցախում տիրող իրավիճակի մասին:
Մեկ այլ թվիթով էլ իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է միջազգային հանրությանն՝ աջակցելու շրջափակումը վերացնելուն և առանց հարկադրանքի բանակցություններին վերադառնալուն։
«Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, անվտանգությունն ու բարեկեցությունը պետք է ապահովվեն», - նշված է հայտարարության մեջ:
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 3-րդ օրը կազմակերպությունը նման կոչով հանդես էր եկել: Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է, հայտարարել էր Freedom House-ը: