Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին հրավիրել է Իսրայել: Իր թվիթերյան գրառմամբ նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ:
«Մենք ամրապնդում ենք կապերը Ադրբեջանի հետ։ Այսօր ես զրուցել եմ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ով շնորհավորել է ինձ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ես հրավիրել եմ նախարարին Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման կապակցությամբ»,- գրել է Քոհենը։
Ադրբեջանի նախագահը հունվարի 11-ին հրամանագիր է ստորագրել այդ երկրում դեսպան նշանակելու մասին։
Իսրայելը 1990-ականների սկզբից Ադրբեջանում դեսպանատուն էր բացել և վերջին տարիներին ռազմական և դիվանագիտական մեծ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի դեմ պայքարում։ Իսրայելը նավթի կարիքների 40 տոկոսը ստանում է Ադրբեջանից։
Բաքուն երեք տասնամյակի ընթացքում Իսրայելում դեսպան չէր նշանակում։ Ադրբեջանի դեսպանատունը բացվելու է Թել Ավիվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը առաջին դեսպանը նշանակեց Իսրայելում