Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) ռազմաճակատում իրավիճակի վերաբերյալ իր հերթական զեկույցում առաջին անգամ նշում է, որ «ռուսական ուժերը վերահսկում են Սոլեդարի տարածքի մեծ մասը, եթե ոչ ամբողջը, և նրանց, ըստ երևույթին, հաջողվել է ուկրաինական զորքերը դուրս մղել բնակավայրի արևմտյան ծայրամասերից»։
Միևնույն ժամանակ, ինստիտուտի փորձագետները կարծում են, որ «հունվարի 11-ին Սոլեդարի հավանական գրավումը իրավիճակի օպերատիվ կարևոր զարգացում չէ, և այն չի հանգեցնի Բախմուտի շրջապատմանը»:
Ռուսական կողմը հայտարարել էր, որ գրավել է Սոլեդարը, սակայն հինգշաբթի օրը Կիևում և Պենտագոնում դա չէին հաստատել։