Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կժամանի Հայաստան:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Նախատեսվում է նաև երկու երկրների վարչապետների առանձնազրույց:
Հայաստանի և Վրաստանի վարչապետները վերջին անգամ հանդիպել են 2022 թվականի օգոստոսին՝ հայ-վրացական բարեկամության կամրջի գործարկման արարողության շրջանակում: