Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Իրանի նախագահները

Երեկ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Իրանի նախագահները։

Կրեմլի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինն ու Իբրահիմ Ռաիսին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր են քննարկել, մասնավորապես, նախագահները կողմ են արտահայտվել տրանսպորտի, էներգետիկայի ու լոգիստիկայի ոլորտներում փոխշահավետ նախագծերի հետևողական իրականացմանը։