Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատար է նշանակվել գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտնեց, որ Ուկրաինայում ռուսական միացյալ զորախմբի հրամանատար է նշանակվել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

Նախկին հրամանատար գեներալ Սերգեյ Սուրովիկինը կլինի նրա երեք տեղակալներից մեկը։