ՀԱՊԿ-ի քարտուղարությունը և միավորված շտաբը կարծում են, որ կոալիցիոն խաղաղապահ ուժերի զորավարժությունների մասով Հայաստանի պարտավորությունները կկատարվեն, այսօր հայտարարել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Նա ասել է, որ հայկական կողմից պաշտոնապես ծանուցում չեն ստացել այդ զորավարժությունները չեղարկելու մասին։
Հունվարի 1-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ցամաքային զորքերի ստորաբաժանումները 2023-ին կմասնակցեն Հայաստանում կայանալիք «Անխախտ եղբայրություն-2023» ՀԱՊԿ-ի խաղաղապահ համատեղ զորավարժություններին։
Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարը արդեն իսկ ՀԱՊԿ-ի միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ Հայաստանում նման զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չեն համարում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում նախատեսված զորավարժությունները կարող են անցկացվել այլ երկրի տարածքում. ՀԱՊԿ