Բախմուտի մոտ երկու լեհ կամավոր է վիրավորվել

Այսօր առավոտյան Լեհաստանի Լյուբլին քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել երկու լեհ կամավորներ, որոնք վիրավորվել են Բախմուտի մոտ՝ մարդասիրական օգնությունը բեռնաթափելու ժամանակ։

Վիրավորված կնոջ սրունքը անդամահատվել է, տղամարդը ավելի թեթև վնասվածքներ է ստացել։ Նրանք վիրավորվել են ականանետային կրակի հետևանքով։ Այս մասին հայտնել է Լեհաստանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակը։