ՀԱՊԿ-ը հայտարարել է, թե Հայաստանում նախատեսված զորավարժությունները կարող են անցկացվել այլ երկրի տարածքում։
«Այժմ Միացյալ շտաբում մշակվում են այդ վարժանքները կազմակերպության անդամ այլ երկրների տարածքում անցկացնելու առաջարկներ և 2023-ին Հավաքական անվտանգության ուժերի և միջոցների ձևավորման և դրանց կառավարման օրգանների պատրաստման համատեղ պլանի հստակեցումներ», - հայտարարել է ռազմական դաշինքը։
Այսօր ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ հայկական կողմը ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չի համարում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս խաղաղապահներից բացի, որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն չպիտի ունենա. Փաշինյան (լրացված)