Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ առկա տարաձայնությունները հարթվել են, և ինքը պատրաստվում է այցելել Բաքու։ Մոհամադ բաղեր Ղալիբաֆն այս մասին խոսել է Թուրքիա կատարած այցելությունից հետո, որտեղ երեկ հանդիպել էր ադրբեջանցի և թուրք գործընկերների հետ։
Ըստ «Իրնա» գործակալության, Ղալիբաֆն այդ հանդիպմանը կրկին ընդգծել է, որ Իրանը մերժում է սահմանների աշխարհքաղաքական փոփոխությունն ու օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ էլ, զրուցակիցները նշել են, որ «Ադրբեջանի կողմից իր հողերի ազատագրումը նոր հնարավորություններ է բացել տարածաշրջանում», և կարևորել խաղաղության պայմանագրի ստորագրումը։