Էստոնիան նախատեսում է հունվարին իրավական նախագիծ ներկայացնել ռուսական ակտիվները կալանքի տակ դնելու և դրանք Ուկրաինա փոխանցելու համար, Bloomberg-ի փոխանցմամբ` ասել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Միհկել Թամմը։
Նրա խոսքով` նախարարություններին ակտիվների առգրավման ծրագիր մշակել հանձնարարվել էր դեկտեմբերի վերջին։ Էստոնիան մտադիր է ծրագիրը ներկայացնել, մինչև Եվրահանձնաժողովը համապարփակ համաձայնագիր մշակի, թե ինչպես տնօրինել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի 300 միլիարդ եվրո սառեցված պահուստները և պատժամիջոցների տակ գտնվող ռուսների միլիարդավոր սառեցված ակտիվները:
Էստոնիայում ռուսների սառեցված ակտիվների չափը կազմում է 20 մլն եվրո։
Եվրամիության անդամները «պետք է շարունակեն աշխատել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ագրեսիայի հանցագործության համար և օգտագործել երկրի սառեցված ակտիվները, դեկտեմբերին հայտարարել էր Էստոնիայի վարչապետ Կայյա Կալլասը: