Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ Թուրքիան անշեղորեն պաշտպանել ու կշարունակի պաշտպանել «Ադրբեջանի արդարացի պայքարը»։
Նա ասել է, որ Հայաստանն «իր գործողություններով սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը»։ Անկարան հայկական կողմից սպասում է Ռուսաստան-Ադրբեջան- Հայաստան եռակողմ համաձայնությունների շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարմանը։
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Մուսաֆա Շենթոփը այս հայտարարություններն արել է թուրքական Անթալիայում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը։
«Մտահոգություն հայտնելով հետկոնֆլիկտային շրջանում Երևանի ոչ կառուցողական գործողությունների կապակցությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել տվյալ հարցը մտցնել միջազգային կառույցների օրակարգ»,- հաղորդում է թուրքական լրատվամիջոցը։