Խարկովի մարզում երկու կին է զոհվել ռուսների հրետակոծության հետևանքով

Արխիվ

Խարկովի մարզի Շևչենկո ավանի շուկան ռուսների կողմից հրետակոծելու հետևանքով 2 կին է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են, այդ թվում՝ 10-ամյա աղջնակ։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն ասել է, որ C-300 համակարգով հրթիռակոծումը կատարվել է Ռուսաստանի Բելգորոդ մարզից։

Շևչենկո ավանը Ռուսաստանի սահմանից 30 կիլոմետր է հեռու։ Անցած տարվա սեպտեմբերին ուկրաինական ուժերը այն ազատագրել էին։