Բաքվի տոնավաճառում երկու տասնյակ խանութ է հրդեհվել

«Սադարակ» առևտրի կենտրոնը Բաքվում, արխիվ

Կիրակի երեկոյան հրդեհ է բռնկվել Բաքվի ամենամեծ տոնավաճառում՝ «Սադարակում»։

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը այսօր հաղորդում է, որ քաղցրավենիքների շարքում 20 խանութ է հրդեհվել, ընդհանուր մակերեսով 1700 քառակուսի մետր։

4 մարդ թունավորվել է, ևս մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Միջադեպի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է անցկացվում։