Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնում Վիտալի Բալասանյանին փոխարինեց Արարատ Մելքումյանը

Վիտալի Բալասանյանն Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, արխիվ

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Վիտալի Բալասանյանին փոխարինեց Արարատ Մելքումյանը: Հրամանագրերը նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է այսօր:

Շաբաթ օրը Արցախի նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով, որի տեքստը հրապարակել է ԼՂ նախագահականի տեղեկատվության գլխավոր վարչությունը, գեներալ-մայոր Արարատ Մելքումյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:

Վիտալի Բալասանյանն Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն զբաղեցնում էր 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բացելու վերաբերյալ բանակցությունները արդյունք չեն տալիս

Մանրամասները տե՛ս այստեղ