Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակելով տրակտորի ուղղությամբ, հայտնում է Արցախի ոստիկանությունը:
Ըստ Ներքին գործերի նախարարության ոստիկանության՝ հունվարի 6-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակահերթ է արձակել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու տրակտորի ուղղությամբ Հացի գյուղի վարչական տարածքում:
Տվյալները փոխանցվել են ռուս խաղաղապահներին, ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս լուրը՝ այն որակելով «բացարձակ սուտ»: