«Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր այցելել է Ցամաքային զորքերի զորահավաքային ապահովման կենտրոն», - Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը վկայակոչելով` հաղորդում է APA գործակալությունը։
«Նախարարն ուսումնասիրել է զորահավաքային ապահովման բազայում կցագրված հրետանային միջոցները, մարտական և ավտոմոբիլային տեխնիկան, ստուգել է մարտական հաշվարկների պատրաստության մակարդակը», - հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ը։
Հաղորդագրության համաձայն՝ Զաքիր Հասանովը «պաշտոնատար անձանց առջև հստակ խնդիրներ է դրել՝ ուղղված զինապարտների հավաքների արդյունավետության բարձրացմանը»։