Հունվարի 3-ին Մոսկվայի մարզում, կյանքի 80-րդ տարում մահացել է Ռուսաստանի Գերագույն խորհրդի վերջին նախագահ Ռուսլան Խասբուլատովը։
Խասբուլատովը ԳԽ նախագահ էր ընտրվել 1991-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ռուսաստանի նախագահ ընտրված Բորիս Ելցինին։ Հետագայում, սակայն, Ելցինի և Խասբուլատովի հարաբերությունները սրվեցին, և Գերագույն խորհրդի նախագահը մասնակցեց 1993 թվականի հոկտեմբերյան խռովությանը։ Դրա պարտությունից հետո Խասբուլատովը մի քանի ամիս անցկացրեց Մոսկվայի «Մատրոսսկայա Տիշինա» բանտում, որտեղից դուրս եկավ համաներմամբ։
1994 թվականից սկսած Խասբուլատովը զբաղվում էր դասախոսական աշխատանքով, զբաղեցնում էր Մոսկվայի Պլեխանովի անվան համալսարանի համաշխարհային տնտեսության ամբիոնի վարիչի պաշտոնը։