Ուկրաինան առաջին մեղադրանքներն է ներկայացրել ռուս բարձրաստիճան զինվորականներին

Ծովակալ Իգոր Օսիպով, արխիվ

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն առաջին մեղադրանքներն է ներկայացրել Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականներին՝ ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքները հրթիռակոծելու հրամաններ տալու համար։ Նրանք են՝ Ռուսաստանի հեռահար ավիացիայի հրամանատար Սերգեյ Կոբիլաշը և Սևծովյան նավատորմի նախկին հրամանատար ծովակալ Իգոր Օսիպովը։

Նրանք մեղադրվում են ագրեսիվ պատերազմ նախապատրաստելու և վարելու, ինչպես նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն կատարելու հոդվածներով։