ՆԱՏՕ-ի բարձրագույն ռազմական մարմինը՝ Ռազմական կոմիտեն հանդիպում կանցկացնի 2023 թվականի հունվարի 18-19-ը Բրյուսելում, այսօր հայտնել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մամուլի ծառայությունը։
«ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հանդիպումը գլխավոր շտաբների պետերի մակարդակով թույլ կտա շտաբների 32 պետերին քննարկել Հյուսիսատլանտյան դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերը», - ասվում է Բրյուսելում հրապարակված կոմյունիկեում։
Նշում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կմիանա Ռազմական կոմիտեին առաջին հանդիպմանը՝ «ներկայացնելու քաղաքական վերջին նպատակները և քննարկելու Հյուսիսատլանտյան դաշինքի առջև ծառացած անվտանգության մարտահրավերները»:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն պատերազմը Ուկրաինայում և զինված ուժերի զարգացման ծրագրի իրականացման արագացումը։
«Զինված ուժերի ղեկավարները կքննարկեն ՆԱՏՕ-ի ռազմական հնարավորություններն ու կարողությունները՝ պաշտպանելու Հյուսիսատլանտյան դաշինքը բոլոր մարտահրավերներից այժմ և ապագայում», - հայտարարում է Բրյուսելը:
«Երկրորդ օրվա առաջին հանդիպմանը շտաբների պետերը կհանդիպեն Կոսովոյի ուժերում (KFOR) իրենց օպերատիվ գործընկերների հետ՝ Ավստրիայի, Հայաստանի, Իռլանդիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի», - ասվում է ՆԱՏՕ-ի հաղորդագրությունում։