2022-ին էլ իշխանություն-ընդդիմություն փոխադարձ մեղադրանքների պակաս չեղավ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, Երևան, 13-ը ապրիլի, 2022թ.

2021-ի վերջին րոպեներին հայաստանցիները լսեցին խաղաղության ու անվտանգության խոստումներ։ Ողջ 2022-ը իշխանությունն այդ սպասելիքները վառ պահեց, բայց տարին ոչ խաղաղ էր, ոչ էլ անվտանգ։ Իշխանություն-ընդդիմություն բանավեճն էլ դրա շուրջ ծավալվեց՝ ուղեկցվելով ցույցերով, անհնազանդության ակցիաներով ու խորհրդարանական տևական բոյկոտով։

Ներկաներ, նախկիններ... մինչ այդ էլ փոխադարձ քննադատություն-մեղադրանքների պակաս չկար՝ ո՞վ ինչքան է մեղավոր այսօրվա իրավիճակի համար, ո՞վ ինչպես ու ե՞րբ է հրաժարվել Արցախից, բայց ամեն ինչ է՛լ ավելի սրվեց վարչապետ Փաշինյանի ապրիլյան մի ելույթից հետո։

Աստղիկ Բեդևյանն է ամփոփել ներքաղաքական տարին.