Եվրախորհրդարանը շտապ ընթացակարգով իր ևս երկու անդամներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսում։ Այս մասին այսօր հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան՝ նշելով, որ այդ քայլը կապված է անցած տարեվերջին Եվրախորհրդարանի շուրջ ծագած կոռուպցիոն սկադնալի հետ։
AFP գործակալության տեղեկություններով՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու են Եվրախորհրդարանի իտալացի անդամ Անդրեա Կոզոլինին և բելգիացի Մարկ Տարաբելան։ Բելգիացի իրավապահների պնդմամբ՝ Եվրախորհրդարանի մի շարք գործող և նախկին պատգամավորներ կասկածվում են Քաթարի իշխանություններից դրամ և թանկարժեք նվերներ ստանալու մեջ։
Բելգիայի դատախազության կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին կալանավորվել էր Եվրախորհրդարանի փոխխոսնակ, հույն սոցիալիստ Եվա Կաիլինի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրախորհրդարանում ծագած կոռուպցիոն սկանդալը չի հանդարտվում