Համաշխարհային ասպարեզում 2022 թվականի առավել մտահոգիչ և ամբողջ մոլորակի համար չափազանց կարևոր իրադարձություններից է Եվրոպայի կենտրոնում սկսված ռուս-ուկրաինական պատերազմը: Մինչդեռ տարին մեկնարկեց Ղազախստանում զանգվածային սոցիալական խնդիրներով պայմանավորված և անմիջապես քաղաքական լուրջ ճգնաժամի հանգեցրած բողոքի ակցիաներով:
2022-ի օգոստոսին Մոսկվան հայտարարեց Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի մահվան լուրը: Սեպտեմբերի 8-ին BBC-ն հայտնեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետի՝ Եղիսաբեթ Երկրորդի մահվան լուրը:
Your browser doesn’t support HTML5
Your browser doesn’t support HTML5