«Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր այցելել է երկրի Զինված ուժերի հրետանային և տանկային զորամասեր», - հաղորդում է АPA գործակալությունը՝ նշելով, որ այցը տեղի է ունեցել Իլհամ Ալիևի անմիջական հանձնարարությամբ և դրա ընթացքում Հասանովին ուղեկցել է ՊՆ ղեկավար կազմը։
«Հետագայում պաշտպանության նախարարն ու գերատեսչության մյուս ղեկավարները այցելել են նաև Ռազմաօդային ուժերի այն զորամաս, որտեղ գտնվում են անօդաչու թռչող սարքերը։ Պաշտպանության նախարարն ուսումնասիրել է ԱԹՍ-ները, հետաքրքրվել դրանց տեխնիկական վիճակով։ Հասանովը նաև ստուգել է [անօդաչուների օպերատորների] հաշվարկների պատրաստության մակարդակը», - հաղորդում է АPA-ն։