Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամով և Հոսեյն Ամիր Աբդոլլահիան

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերություններին, մասնավորապես՝ առևտրի, տնտեսության և տրանսպորտի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ իր երկիրը ցանկանում է ակտիվացնել Ադրբեջանի հետ տնտեսական, առևտրային և մարդասիրական բնագավառներում պետական հանձնաժողովի աշխատանքը և այդ նպատակով նշանակել է իրանական կողմից հանձնաժողովի նոր համանախագահ:

Ըստ «Թրենդ»-ի, երկու նախարարները քննարկել են նաև տարածաշրջանի զարգացումները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվում Իրանի դեսպանը «կառուցողական» հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնականի հետ